Շնորհավոր…

Շնորհավորում ենք Խնձորեսկի Գ. Սևունցի անվ. միջն. դպրոցի թիմին՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերին մասնակցելու և «Հանրապետական ռազմամարզական խաղեր – 2018» — ում երկրորդ տեղ գրավելու համար:
Թիմը ունի նաև անհատական մրցանակներ՝ Մհեր Շահնազարյան (հրաձգություն մրցաձևից առաջին տեղ),Վարազդատ Բաղդագյուլյան (ձգումներ պտտաձողի վրա մրցաձևից երրորդ տեղ) և Համլետ Բեգլարյան (ինքնաձիգի քանդում հավաքում մրցաձևից երրորդ տեղ) : :
Խնձորեսկ վերադառնալուն պես թիմին մեծ շուքով դիմավորեցին մասնակիցների համադասարանցիները, բազմաթիվ դպրոցականներ և գյուղի բնակիչներ: Իրենց կատարումներով թիմին շնորհավորեցին նաև «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը, երգահան Հրանտ Մուրադյանը, համագյուղացիներ Վաչե Մանվելյանը և Ջիվան Գևորգյանը…
Կրկին շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ…

Լուսանկարներ...