«Աշնան արևից գարուն է բուրում» …

Հոկտեմբերի 26-ին Խնձորեսկի Գ. Սևունցի անվ. միջն. դպրոցում գրադարանավարուհի Ս.Բաբալարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրադարանային գողտրիկ միջոցառում՝ «Աշնան արևից գարուն է բուրում» խորագրով: Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում մեկնարկվեց Խնձորեսկցի շնորհալի փոքրիկ նկարիչ Էրիկ Գրիգորյանի նկարների ցուցահանդեսը:
Օրը պատահական չէր. դպրոցի երախտավոր, երկարամյա տնօրեն Հ. Շահնազարյանի ծննդյան օրն էր: Ջերմ հուշերը ուսուցիչներին ուղեկցեցին ողջ միջոցառման ընթացքոմ:
Ս. Բաբալարյանի ջանքերով ուսուցիչների բույլը ունեցավ անմոռաց օր…

Լուսանկարներ...